Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
![Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_61577_4192260.jpg)
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել, վերաբացվել է 2021 թվականին: Ներկայում կրծքային վիրաբուժական ծառայությունը գործում է ընդհանուր վիրաբուժական կլինիկայի շրջանակում՝ Գագիկ Աշոտի Համբարձումյանի ղեկավարությամբ:
Այդ մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ՝ ամբուլատոր սովորական դեպքերից մինչև մեծածավալ, բարդ վիրահատություններ: Ծառայության աշխատանքներն օր-օրի ընդարձակվում են, և շուտով նոր կադրերի ընդգրկման կարիք կլինի:
Ծառայություններ են մատուցվում նաև պետպատվերի, սոցփաթեթի, ապահովագրության շրջանակներում:
Ո՞ր դեպքերում են դիմում կրծքային վիրաբուժության ծառայությանը:
Թոքի, միջնորմի, պլևրայի տարատեսակ ախտաբանությունները (բորբոքային ինֆիլտրատիվ ախտահարումներից մինչև տարատեսակ ուռուցքային փոփոխություններ, վնասվածքներ, պարազիտար ախտահարումներ) մեր ծառայության անբաժանելի մասն են կազմում: Հիմնականում դիմում են կրծքավանդակի և այլ վնասվածքներով պացիենտներ (կողի կոտրվածք, թոքի սալջարդ, վնասվածքային պնևմոթորաքս, հեմոթորաքս, սպոնտան պնևմոթորաքս, տարբեր ախտաբանությունների հետևանքով առաջացած հիդրոթորաքսներ, արյունախխումով պացիենտներ և այլն):
Պացիենտին նեղ մասնագետի կողմից ցուցաբերվող բուժօգնությունը կարևորում է նրանով, որ կան նրբություններ, որոնք միայն նա կարող է տիրապետել ու բարձրակարգ օգնություն ցուցաբերել, համապատասխան միջամտություն իրականացնել, որի արդյունքում պացիենտն ավելի շուտ է ապաքինվում:
Ինչպիսի՞ միջամտություններ են իրականացվում:
Ծառայության շրջանակում ախտորոշվում և բուժվում են ուռուցքային ախտաբանությամբ պացիենտները: Հարկ եղած դեպքում էնդոսկոպիկ կամ ինվազիվ եղանակով կատարվում է բիոպսիա` պարզելու ուռուցքի բնույթը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են մեծածավալ վիրահատություններ:
Հետքովիդային շրջանում՝ թոքի դեստրուկտիվ գործընթացներով պայմանավորված, հաճախ են հանդիպում թոքերի քայքայվող գործընթացներով բարդացումներ, հեղուկի կուտակումներ, թարախի՝ էմպիեմայի առկայություն, որի դեպքում կատարվում է դրենավորում և այլն:
Ընդհանրապես, մեզ մոտ բարդ դեպքեր հաճախ են լինում, քանի որ բուժառուները տարբեր կլինիկաներ դիմելուց, թանկարժեք ժամանակը կորցնելուց հետո միայն դիմում են մեր ծառայությանը:
Ինչպե՞ս է կազմակերպվում մասնագիտական վերապատրաստումը:
Վերապատրաստումները ներկայում արդիական են՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ներդրման պատճառով: Պլանավորված է էնդոսկոպիկ վիրահատությունների վերապատրաստում` արտասահմանում: Կարևոր է թորակոսկոպիայի, բրոնխոսկոպիայի ուսուցողական կուրսերի անցկացումը, որովհետև յուրաքանչյուր կրծքային վիրաբույժ պետք է լավ և հմուտ տիրապետի այդ միջամտությունների տեխնիկային, փորձառություն ձեռք բերի:
Երիտասարդների համար հատկապես կարևոր է ավագ, փորձառու մասնագետներից սովորելը: Այստեղ ուսանողների հետ երբեմն կարճատև դասախոսություններ են կազմակերպվում:
Հայկական կրծքային վիրաբուժության ասոցիացիայի կողմից պարբերաբար կազմակերպվում են գիտաժողովներ, ընդհանուր, և կրծքավիրաբուժության սեմինարներ: Մշտապես մասնակցում ենք գիտաժողովներին, քննարկում ենք հետաքրքիր դեպքերը, իրականացնում փորձի փոխանակում:
Ինչպիսի՞ նորամուծություններ կան կրծքային վիրաբուժության ասպարեզում և որքանո՞վ են դրանք կիրառվում:
Վիրաբուժության ոլորտում ամենակարևոր նորամուծությունը նվազագույն ինվազիվ միջամտությունների ներդրումն է, երբ կարելի է փոքր մուտքով, առանց բաց վիրահատության, ստանալ որակյալ արդյունք: Մեծ կտրվածքի փոխարեն կատարվում է 2-3 փոքր կտրվածք, և տեսասարքի օգնությամբ, գործիքներով իրականացվումն անհրաժեշտ գործողությունները:
Իհարկե, քիչ չեն դեպքերը, երբ հարկ է լինում մեծածավալ, բաց վիրահատություն կատարել` համապատասխան ցուցումներով, երբ այլ կերպ հնարավոր չէ արդյունավետ օգնություն ապահովել:
Խոսենք ձեռքբերումների մասին:
Այս ընթացքում երիտասարդ մասնագետները կարողանում են ինքնուրույն կլինիկական գործունեություն ծավալել, ինչը մեծ ձեռքբերում է:
Հիվանդությունների ավելացման ֆոնին` կրծքային վիրաբուժական ախտաբանությունների ավելացում դիտվո՞ւմ է:
Քովիդով պայմանավորված կրծքային վիրաբուժական ախտաբանությունների որոշ ավելացում է դիտվում` բարդացած թոքաբորբեր, թարախադեստրուկտիվ գործընթացներ, երկրորդային պնևմոթորաքսներ, միջնորմում օդի կուտակում և այլն: Բազմաթիվ են դեպքերը, երբ քովիդի կապակցությամբ հետազոտվելուց ի հայտ են գալիս բոլորովին այլ թոքային խնդիրներ:
Ախտաբանությունների հաճախացումը կամ պակասումը նաև սեզոնային բնույթ է կրում՝ ամռանը վնասվածքներն են շատ, ձմռանը՝ թարախադեստրուկտիվ գործընթացները:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am «Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63727_4750391.jpg)
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
![](images/calendar.png)
![Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com](up/article/small/file_63376_2786402.jpg)
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
![](images/calendar.png)
![ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63354_2340021.jpg)
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը](up/article/small/file_63342_2683729.jpg)
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
![](images/calendar.png)
![«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա](up/article/small/file_62221_7993771.jpg)
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
![](images/calendar.png)
![Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am](up/article/small/file_62206_9869821.jpeg)
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
![](images/calendar.png)
![Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը](up/article/small/file_61931_9245180.jpg)
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
![](images/calendar.png)
![«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա](up/article/small/file_61916_8063683.jpg)
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
![](images/calendar.png)
![Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում](up/article/small/file_61917_9592659.jpg)
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
![](images/calendar.png)
![Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61641_7606991.jpg)
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
![](images/calendar.png)
![«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am «Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61449_7213697.jpg)
Ի՞նչ է ներառում ծառայությունը:
Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...
![](images/calendar.png)
![Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60946_5457212.jpg)
Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:
Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...
![](images/calendar.png)
![Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք](up/article/small/file_60874_5054997.jpg)
Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...
![](images/calendar.png)
![Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ](up/article/small/file_60793_8555186.jpg)
Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmQBWf3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403